Աղքյորփիով Վրաստանից Հայաստան ճանապարհի վերանորոգման վերջնաժամկետը երկարաձգվել է
Քաղաքական
19:43 11/05/2023
Տարածաշրջան

Աղքյորփիով Վրաստանից Հայաստան ճանապարհի վերանորոգման վերջնաժամկետը երկարաձգվել է

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-Հայաստանի Հանրապետության սահման 25 կմ երկարության ճանապարհի՝ Սադախլո-Աղքյորփի 9-18 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները սահմանված մարտի 13-ի փոխարեն կավարտվեն հունիսի 10-ին: 

Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքները սկսվել են 2021-ի դեկտեմբերին և, ըստ նախնական պայմանագրի, պետք է ավարտվեին 2023 թվականի մարտի 13-ին: Սակայն, շինաշխատանքներն իրականացնող «Իբերի» ընկերությունը պայմանագրի ավարտից 3 օր առաջ՝ մարտի 10-ին դիմել է պատվիրատուին՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին, շինարարական աշխատանքների վերջնաժամկետի երկարաձգման խնդրով, որը բավարարվել է:

Շինաշխատանքներն իրականացնող «Իբերի» ընկերության տնօրեն Նիկոլոզ Չախվաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասել է, որ շինաշխատանքների նախագծում որոշակի թերություններ կային, որի պատճառով էլ դիմել են շինաշխատանքների վերջնաժամկետը երկարացնելու համար:

«Պարզվում է՝ քարքարոտ հատվածները, որոնք նախատեսված էին նախագծով, ավելի ամուր ու կարծր են, քան ենթադրվում էր ի սկզբանե. հետևաբար, ավելի շատ աշխատանք և ժամանակ են պահանջում դրանք իրականացնելու համար. թերությունը նախագծի մեջ էր»,- ասել է «Իբերի» ընկերության տնօրենը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Placeholder
Աղքյորփիով Վրաստանից Հայաստան ճանապարհի վերանորոգման վերջնաժամկետը երկարաձգվել է