«Ժողովուրդ». Պետբյուջեից վարչապետի աշխատակզմին 37 մլն դրամ գումար կհատկացվի
Օրվա մամուլ
09:31 11/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Պետբյուջեից վարչապետի աշխատակզմին 37 մլն դրամ գումար կհատկացվի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը ձեռք կբերի գրասենյակային գույք ու համակարգչային սարքավորումներ։ Նախագծի հիմնավորումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ այս գնման անհրաժեշտությունն առաջացել է աշխատակազմի տեխնիկական հագեցվածության եւ տրանսպորտային միջոցների ապահովվածության բարելավման համար։

Այսպիսով, վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել վարագույրներ, քիվեր, հեռուստացույցներ, աթոռներ, բեռնատարներ, դրոշակաձող։ Այս նապատակով առաջարկվում է աշխատակազմին պետական բյուջեից գումար հատկացնել։

Տեղեկացանք, որ խոսքը 37 մլն դրամի մասին է, որից 15 մլն դրամը կուղղվի տեխնիկական հագեցվածության բարելավման համար, իսկ 12-ն էլ՝ ընդհանուր նշանակության մեքենաների ու սարքավորումների վերանորոգման համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Պետբյուջեից վարչապետի աշխատակզմին 37 մլն դրամ գումար կհատկացվի