Բրավո՛, Հենո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Համացանց
12:23 11/05/2023
Հայաստան

Բրավո՛, Հենո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

«Բրավո՛, Հենո

Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։

Մխիթարյանը նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»,- նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2։0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Ինտերի» հաշիվը 11-րդ րոպեին կրկնապատկել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ 

 

Placeholder
Բրավո՛, Հենո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա