2022թ.-ին վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները աճել են 67,7 %-ով
Տնտեսություն
14:59 11/05/2023
Հայաստան

2022թ.-ին վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները աճել են 67,7 %-ով

«Տարաժամկետ վճարման եղանակով հիմնականում օտարվում է խոշոր գույքը, որի արժեքը գերազանցում է 1-2 միլիարդ դրամը»,- կառավարության նիստում  Պետական գույքի կառավարման 2021-2023 թթ. ծրագրի կատարման՝ 2022-ի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Նա հայտնեց, որ պետական գույքի օտարման  գործարքների արժեքը 20,7 մլրդ է, որը նախորդ 5 և ավելի տարիների միջին ցուցանիշը գերազանցում է 20 անգամ:

Ավետիսյանը հայտնեց, որ գործարքների արդյունքում պետական բյուջե փաստացի մուտքեր կազմել է 8,9 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից հավելեց. «Մենք ունենք տասնյակ շենքեր և շինություններ, որոնք միակ բանը, որ անում են, արևի, անձրևի, քամու ազդեցության ներքո մաշվելն է»:

Նա նաև տեղեկացրեց, որ 2022թ.-ին վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները աճել են 67,7 %-ով:

Placeholder
2022թ.-ին վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները աճել են 67,7 %-ով