Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան
Մշակույթ
18:03 13/05/2023
Հայաստան

Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան

Մայրաքաղաքի  Մշակույթի և երիտասարդության պալատում  Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կողմից բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով) օպերան։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի դիրիժոր Նինա Գրիգորյանը, երաժշտական արվեստում որպես իրադարձություն կարևորելով բեմադրությունը, նշել է, որ այն նաև  երկու գլուխգործոցի ապոթեոզ է:

«Ամբողջ ներկայացումը կազմակերպվել է երգչախմբի ուժերով: Մասսայական տեսարանների ներկայացմանը մասնակցում են երգչախմբի անդամները, իսկ մենակատարները կատարում են գլխավոր դերերի սոլոները: Բեմադրող Հովհաննես Հովհաննիսյանն այնպիսի հստակ աշխատանք է կատարել, որ այս անգամ հեռավարի կարիք չունեինք, հիշում էին ամբողջ բեմադրությունը»,-ասել է Ն. Գրիգորյանը: 

Գլխավոր  հերոսուհու  դերակատար Էլինա Ջամալյանն արդեն երկրորդ անգամ է հանդիսատեսին ներկայանում Անուշի դերում:

«Միշտ երազել եմ Անուշ երգել, որն իրականություն է դարձել: Շրջափակման հետևանքով ռեժիսորը չկարողացավ գալ,  փորձեցի հիշել որոշ դրվագներ ու փորձերից հետո բեմ բարձրացա»,-հավելել է Է.Ջամալյանը:





Placeholder
Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան