Լեհաստանի Կրակովում տեղի կունենան Եվրոպայի ամառային երրորդ խաղերը
Սպորտ
18:45 15/05/2023
Աշխարհ

Լեհաստանի Կրակովում տեղի կունենան Եվրոպայի ամառային երրորդ խաղերը

Լեհաստանի Կրակովում  հունիսի 21-ին կմեկնարկի Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները: Նրանցից առաջինը ուղեգիր է  նվաճել   երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանի,  թեքբոլիստներ  Քրիստինե Մանգասարյանի, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակի անունները:

Եվ ահա նոր համալրում: Վրոցլավում իրենց դիպուկությունը կորոշեն նաև ստենդային հրաձգության անվանի վարպետ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը:

Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսևորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը / 74 կգ /:

Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական - թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց  / 12 տղա , 8 աղջիկ / հավաքականը»,- նշում են կոմիտեից:

 

Placeholder
Լեհաստանի Կրակովում տեղի կունենան Եվրոպայի ամառային երրորդ խաղերը