Թբիլիսիում երկու բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման
Քաղաքական
21:22 16/05/2023
Տարածաշրջան

Թբիլիսիում երկու բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման

Թբիլիսիի կենտրոնում զուգահեռ երկու բողոքի ցույցեր են ընթանում՝ կոչ անելով վրացական իշխանություններին հրաժարվել Ռուսաստան ուղիղ չվերթներից։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանրահավաքները հեռարձակվում են տեղական լրատվամիջոցներով։

Կառավարության շենքի մոտ ակցիային մի քանի տասնյակ մարդ է մասնակցում։ Այն կազմակերպել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը։ Ցուցարարները խորհրդանշական կերպով տոմսեր են տպել ինքնաթիռի նկարով և ռուսերեն «Թբիլիսի-Մոսկվա» գրությամբ։ Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով, իշխանությունները կարող են օգտագործել այդ տոմսերը Ռուսաստան թռչելու և այնտեղ մնալու համար։

Նաև փոքր ակցիա է տեղի ունենում Վրաստանի խորհրդարանի շենքի հետևի մասում, որտեղ գտնվում է օրենսդիր մարմնի մուտքը։ Դրանում հիմնականում ներգրավված են երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ։ Նրանք ձեռքներին ցուցապաստառներ են պահում, որոնք դատապարտում են դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների վերականգնումը։

Երկու հանրահավաքներն էլ անցնում են խաղաղ, իրարից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկու վայրերում, այնտեղ հերթապահում են իրավապահները։
 

Placeholder
Թբիլիսիում երկու բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման