Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ պահանջել են հրաժարվել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունից
Քաղաքական
11:16 16/05/2023
Տարածաշրջան

Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ պահանջել են հրաժարվել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունից

Վրաստանի քաղաքացիները երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունից և առանց վիզայի ռեժիմից: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ ակցիայի կադրերը հեռարձակել է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։

«Այն ժամանակ, երբ մեր տարածքի 20%-ը օկուպացված է, և երբ Ուկրաինան կործանվում է, մենք իրավունք չունենք նվերներ ընդունել Ռուսաստանից: Օդային երթևեկության մեկնարկը և առանց վիզայի ռեժիմի ընդունումը վնասում են մեր հեղինակությանը»,-ասել են ցուցարարները լրագրողներին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի այդ երկիր ուղիղ չվերթների արգելքը։ Միևնույն ժամանակ, ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, նախատեսվում էր ամեն շաբաթ 7 ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ներքին ինքնաթիռներով։

Placeholder
Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ պահանջել են հրաժարվել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունից