Թանգարանների միջազգային օրվա  առթիվ Արցախում  մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն
Մշակույթ
11:15 17/05/2023
ԼՂՀ

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն

Մայիսի 18-ին և 20-ին «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակներում Արցախում  մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է  «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում անցկացվելիք միջոցառումների ցանկը
 Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան`
✔️ մայիսի 18, ժամը` 12:00 - «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդես
✔️մայիսի 20, ժամը 15:00 - կարպետագործության դասընթաց

 Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան`
   ✔️մայիսի 18, ժամը` 15:00 - «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն
   ✔️մայիսի 20, ժամը` 15:00 - «Եղեռն՝ եղեռնից  հետո» թեմայով դասախոսություն

 Մարտունու պատմաերկրագիտական թանգարան`
   ✔️մայիսի 18, ժամը` 14:00 - «Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով դասախոսություն
   ✔️մայիսի 20, ժամը` 15:00 - «Արցախյան ազգագրություն» թեմայով դասախոսություն

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան`
   ✔️մայիսի 18, ժամը` 14:00 - «Մարտակերտի  մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն
    ✔️մայիսի 20, ժամը` 15:00 - «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում

Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարան`
    ✔️մայիսի 18, ժամը` 15:00 - «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն-միջոցառում,
    ✔️մայիսի 20, ժամը` 15:00 - «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով դասախոսություն-միջոցառում

Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարան`
    ✔️մայիսի 18, ժամը` 14:00 - «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով դասախոսություն
     ✔️մայիսի 20, ժամը` 15:00 - «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով դասախոսություն

Ստեփանակերտի պատկերասրահ`
     ✔️մայիսի 18, ժամը` 16:00 - «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն
     ✔️մայիսի 18, ժամը` 16:00 - «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղ
      ✔️մայիսի 20, ժամը` 20:00 - Արցախի պետական երգչախմբի` «Երաժշտության գույները» խորագրով համերգ

Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարան`
     ✔️մայիսի 18, ժամը` 11:00 - «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրը աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն

Շուշիի կերպարվեստի պետական թանգարան`
     ✔️մայիսի 18, ժամը` 19:00 - Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրություն

Placeholder
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն