Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ երկրների սահմանների պաշտպանության մասին համաձայնագիրը
Քաղաքական
14:12 17/05/2023
Տարածաշրջան

Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ երկրների սահմանների պաշտպանության մասին համաձայնագիրը

Մոլդովայի կառավարությունը չորեքշաբթի օրը կայացած նիստում որոշել է չեղյալ հայտարարել ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմանների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը։ Ներքին գործերի նախարար Աննա Ռեվենկոն, որն այս որոշումը ներկայացրել է կառավարության նիստում, նշել է, որ հանրապետությունը նման տեղեկատվության փոխանակման կարիք չունի, քանի որ հարևան Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից, իսկ Մոլդովան այլ ընդհանուր սահմաններ չունի Համագործակցության երկրների հետ։

«Այս համաձայնագիրը չեղյալ հայտարարելու որոշումն ընդունված է: Նշեմ, որ այսօր դրա պահպանումը վտանգ է ներկայացնում Մոլդովայի համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը՝ նշելով, որ որոշումը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
 

Placeholder
Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ երկրների սահմանների պաշտպանության մասին համաձայնագիրը