«Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում
Օրվա մամուլ
09:29 20/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 մլն 117 հազար դրամ ընդհանուր արժողության պայմանագիր է կնքված եղել՝ ապրիլի 18-20 «Հոլիդեյ ինն» հյուրանոցում ճաշի եւ սուրճի հյուրասիրության համար։

Մեկ այլ պայմանագրով՝ 138 հազար դրամ է տրամադրվել պատվիրակության անդամների՝ օդանավակայանից դեպի հյուրանոց եւ հակառակ ուղղություններով։ Եվս 56 հազար դրամ է ծախսվել նախարարության կողմից 8 շարֆ գնելու համար։ 362 հազար էլ տրամադրվել է պաշտոնական ճաշի մատուցման համար: Այսինքն՝ ստացվում է՝ նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում. մնում է՝ այդպես արագ եւ արդյունավետ կարողանա աշխատանքները կազմակերպել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում