Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի զբոսաշրջության նախարարություն. երկիրը սպասում է ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի աճին
Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր կորոշեն այցելել Իրան, կարող են վիզա ստանալ երկիր ժամանելուց հետո, Թեհրանում սպասում են ռուսների շրջանում զբոսաշրջիկների ավելացմանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների փոխնախարար Ալի Ասկար Շալբաֆիանը։
«Այժմ Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ են տրվում հենց Իրանի օդանավակայաններում»,-պարզաբանել է պաշտոնյան։
Շալբաֆիանը Ռուսաստան-Իսլամական աշխարհ համաժողովի շրջանակում մեկնաբանել է զբոսաշրջային հոսքի հետ կապված իրավիճակը։
Ինչպես հավելել է Շալբաֆյանը, իրանական տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի մարտի վերջից մինչև 2023 թվականի մարտի վերջը երկիր է այցելել մոտ 41 հազար ռուսաստանցի։
«Զբոսաշրջիկների թիվը, հաշվի առնելով ձեռնարկված քայլերը, զգալիորեն կաճի»,-կանխատեսում է Իրանի զբոսաշրջության նախարարության աշխատակիցը։
Մինչ այս միջոցառումներ էին մշակվում Իրանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջային հոսք ստեղծելու ուղղությամբ։