Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 7 երկրի 22 դաշնակահար
Մշակույթ
19:30 20/05/2023
Հայաստան

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 7 երկրի 22 դաշնակահար

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 22 դաշնակահար 7 երկրից։ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի հաղորդմամբ, մրցույթին մասնակցելու համար Երևան կժամանեն երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանի Դաշնությունից։ Մրցույթին կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող դաշնակահարներ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը մեկնարկելու է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Այս տարի նշվում է Խաչատրյանի 120-ամյակը։
Խաչատրյանական ստուգատեսը տեղի կունենա երեք փուլով։ Հունիսի 7-ին և 8-ին 22 մասնակիցները ելույթ կունենան մրցույթի առաջին փուլում։ 

Խաչատրյանի անվան մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

 


 

Placeholder
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 7 երկրի 22 դաշնակահար