«Ինչու է ստեղծված պահը վտանգավոր ռեժիմի համար»
Քաղաքական
22:37 20/05/2023
Հայաստան

«Ինչու է ստեղծված պահը վտանգավոր ռեժիմի համար»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Ինչու է ստեղծված պահը վտանգավոր ռեժիմի համար։

Դրված է կոնկրետ հարց. ինչու եք կալանավորել զոհված զինծառայողի մորը։

Մեծ սրիկայություն է կատարվել, որով մեր բոլորիս արժանապատվությունն են հարցականի տակ դրել ու փորձում են ստորացնել ողջ հասարակությանը։

Այստեղ չկան սևեր-սպիտակներ, թալանչիներ-թալանվողներ, հարուստներ-աղքատներ, հայեր-եզդիներ, կուսալցակսաններ-անկուսակցականներ եւ այլն, մեզ բոլորիդ են ուզում դրանով ստորացնել։

Չփորձեք քաղաքականացնել այս խնդիրը, դրանով մտցնելով տարանջատումներ, սա արժանապատվության խնդիր է, մարդ մնալու ջրբաժան է, մնացած ամեն ինչն արդեն երկրորդական է»։

Placeholder
«Ինչու է ստեղծված պահը վտանգավոր ռեժիմի համար»