Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
«Մենք՝ ծնողական համայնքով ասել ենք՝ բոլորս Գայանե ենք, ծնողական համայքնով երդվել ենք, որոշել ենք չենք գնալու Եռաբլուր, մեր տղաների շիրիմներին չենք այցելելու մինչև Գայանեն մեր շարքերում չլինի»,- կառավարության մոտ ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ով պատերազմում զոհված այլ զինծառայողների հարազատների հետ մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
Նա նշեց, որ դժվար է որդեկուրույս ծնողի համար չգնալ իր որդու շիրիմին։
«Բայց մենք երդվել ենք, որ չենք գնալու մեր տղաների շիրիմներին, քանի դեռ Գայանեն չի վերադարձել մեր շարքերը։ Գայանեն որ օրը, որ ժամին եղավ մեր շարքերում, գնալու ենք մեր որդիների շիրիմներին»,- ասաց Վ. Սահակյանը։
Ծնողները նշում են, եթե Գայանեին կալանավորել են, չի նշանակում, որ իրենց կարող են թուլացնել, ընդհակառակը՝ ուժեղանում են, իրենց վրեժը դառնում է կրկնակի։
«Մենք վրեժը լուծելու ենք»,- ասում են ծնողները։
«Ու թող չասեն՝ պատերազմ էր, պետք է զոհվեին, ոչ՝ կանխամտածված մեր երեխաներին տարել են սպանդի»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։