«Ժողովուրդ». Կոնջորյանը ինչ պատճառ ուներ կեղծելու կենսագրությունը
Օրվա մամուլ
09:15 23/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Կոնջորյանը ինչ պատճառ ուներ կեղծելու կենսագրությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, իր լուսավոր դարաշրջանում, համաձայն կենսագրության՝ աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում։ Սակայն չգիտես ինչ պատճառով` 2017 թվականին ԱԺ ընտրություններից առաջ դա չի նշել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս։

Տեղեկացնենք, որ Կոնջորյանը 2014-2016 թվականներին աշխատել է lragir.am կայքում՝ որպես վերլուծաբան: Եղել է «Ագօրա» և «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական հաղորդաշարերի հեղինակ և վարող։

2017-2018 թվականներին եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ և վարող։ Տվյալ դեպքում Կոնջորյանը մեկ պատճառ ուներ կեղծելու կենսագրությունը` նա պետք է լիներ չգրանցված աշխատող` այսինքն օրինախախտ:

Պարզ է դառնում, որ Կոնջորյանը «Para.tv»-ում կամ չգրանցված աշխատող է եղել կամ էլ կեղծ տվյալ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ արարքը համարվում է օրենքով պատժելի և ճիշտ կլինի Կոռուպցիայի կախարգելման հանձնաժողովը վարույթ հարուցի սույն հարցի կապակցությամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Կոնջորյանը ինչ պատճառ ուներ կեղծելու կենսագրությունը