«Փաստ». Իսկական «ժողովրդավարության բաստիոն» է, որտեղ «ժողվարչապետի» հույսն ու հենարանը մնացել են բացառապես պարգևավճար ստացողները
Օրվա մամուլ
09:27 23/05/2023
Հայաստան

«Փաստ». Իսկական «ժողովրդավարության բաստիոն» է, որտեղ «ժողվարչապետի» հույսն ու հենարանը մնացել են բացառապես պարգևավճար ստացողները

«Փաստ» թերթը գրում է.

«Երեկ կառավարությունում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բաներ էր խոսում լրագրողների առջև: Այդ նույն ժամանակ կառավարության շենքի առջև զոհվածների բազմաթիվ ծնողներ ու հարազատներ շարունակում էին իրենց բողոքի ակցիան: Իսկ «ժողվարչապետի» խաղաղ կյանքն ապահովում էին ահռելի քանակով ոստիկանները:

Առանձին քաղաքացիներ նույնիսկ հաշվել էին, թե քանի փոխադրամիջոցով են նրանք բերվել Հանրապետության հրապարակ: Օրինակ՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշել էր, թե «37 ավտոբուս ոստիկան կա հրապարակում, 60 սեդան, 15 գազել»: Իրոք, տպավորիչ թվեր են, սակայն մեր հաշվարկները փոքր-ինչ ավելի մեծ թվերի մասին են խոսում, քանզի որոշ փոխադրամիջոցներ էլ հրապարակին մերձ հատվածներում էին կանգնած:

Ինչ խոսք, իսկական «ժողովրդավարության բաստիոն» է, որտեղ «ժողվարչապետի» հույսն ու հենարանը մնացել են բացառապես պարգևավճար ստացողները, այսինքն՝ քպականները, այն էլ՝ ոչ բոլորը, անհայրենիքները, հայհոյախոսներն ու... իրավապահները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Փաստ». Իսկական «ժողովրդավարության բաստիոն» է, որտեղ «ժողվարչապետի» հույսն ու հենարանը մնացել են բացառապես պարգևավճար ստացողները