Անուշ Պողոսյան. Դեղատների հարգելի տնօրեններ, ձեզ զրկելու են լիցենզիայից
Քաղաքական
15:12 24/05/2023
Հայաստան

Անուշ Պողոսյան. Դեղատների հարգելի տնօրեններ, ձեզ զրկելու են լիցենզիայից

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է.

«Հարգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դեղատների տնօրեններ։

Այսօր Ազգային ժողովում ընդունվեց օրենք «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, համաձայն որի,  ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման:

Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է  հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը:

Ստացվում է, որ 5 տարին մեկ առողջապահության նախարարութան կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին  համահունչ  տեխնոլոգիական լուծումների: Իսկ հիմա կարևոր հարցադրումներ.

.Բուժհիմնարկների և դեղատների  լիցենզավորման պահանջների և  պայմանների վերահսկողությունը կատարում է ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմինը, այսինքն այս կառույցի անգործության պանճառո՞վ Է տնտեսվարողը «պատժվում» 5 տարին մեկ լիցենզավորվելու:

.Բուժհիմնարկների բժշկական սարքավորումների հանդեպ ներկայացվող տեխնիկական պահանջների անհասկանալի փոփոխությունները  բերելու են ուղղորդված մոտեցման: Ու՞մ   բիզնեսի զարգացմանն է սա ուղղված:

. Եթե 5 տարին մեկ բուժհիմնարկները  և դեղատները լիցենզավորվում են   մասնագիտական հագեցվածության պահանջների պահպանման համար, ինչու՞ 2022թվականից առ այսօր բժիշկները, բուժքույրերը, դեղագետները և դեղագործները  «վազում» են հավաստագիր հանելու համար, ծախսում ժամանակ և գումար, նաև բժիշկների համար 2026 թվականից գործելու է անձի լիցենզավորումը:

.Գուցե սկզբից վերանայվե՞ր կառավարության 2002 թվականի 867 Ն որոշումը և պահանջների ցանկից հանվեր  օրինակ մետաղյա  շպատելը, թանզիֆե դիմակը, մետաղական ուրոլոգիական կատետր և այլն: Այս փոփոխությունը բերելու է նրան, որ  առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր  և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները», որը բերելու է անառողջ մրցակցության»։


 

Placeholder
Անուշ Պողոսյան. Դեղատների հարգելի տնօրեններ, ձեզ զրկելու են լիցենզիայից