Իրանահայ համայնքը ներկայացնող «Արարատ»-ը նվաճել է բասկետբոլի ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը
Սպորտ
09:37 24/05/2023
Տարածաշրջան

Իրանահայ համայնքը ներկայացնող «Արարատ»-ը նվաճել է բասկետբոլի ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը

ParsToday-ի փոխանցմամբ, իրանահայ համայնքի ներկայացուցիչ՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպության բասկետբոլի հավաքականն բասկետբոլի ազգային լիգայի եզրափակիչ փուլում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:

Հ. Մ. «Արարատ» Կազմակերպության տղայոց բասկետբոլի հավաքականն ու «Աֆթաբ Մահգոլ Ալբորզ» թիմերը բասկետբոլի ազգային  լիգայի եզրափակիչ փուլում վիճարկել են չեմպիոնի կոչումը:

Արդյունքում «Արարատ»-ի տղաները նվաճել են ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը:
Եզրափակիչ դուրս եկած երկու թիմերը ստացել են պրոֆեսիոնալ  լիգայի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու ուղեգիր:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և  հյուսիսային իրանահայության  պատգամավոր Արա Շահվերրդյանը ներկա է եղել եզրափակիչ խաղին և քաջալերել  Արարատի  բասկետբոլի հավաքականին։

Placeholder
Իրանահայ համայնքը ներկայացնող «Արարատ»-ը նվաճել է բասկետբոլի ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը