ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը արգելափակելու մեջ Շվեդիան մեղադրել է Թուրքիային
Քաղաքական
17:01 24/05/2023
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը արգելափակելու մեջ Շվեդիան մեղադրել է Թուրքիային

Թուրքական կողմը բուռն է արձագանքել շվեդական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որտեղ Թուրքիան ներկայացվում է որպես Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը խոչընդոտող հիմնական ուժ, գչում է էրմենիհաբերը։

Շվեդական մամուլում հրապարկված մի հոդվածում Թուրքիան բնութագրվել է նաև որպես ՆԱՏՕ-ի համար ներքին սպառնալիք, որը այս կարևոր փուլում Հունգարիայի հետ միասին խոչընդոտում է Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Շվեդիայի հիմնավորված փաստարկները թուրքական կողմը փորձում է ներկայացնել որպես անհիմն մեղադրանքներ:

Հիշեցնենք, որ  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո մասնավորապես օրակարգ բերվեց սկանդինավյան երկրների, այդ թվում՝ Շվեդիայի ՆԱՏՕ-ին արագացված կերպով անդամակցելու հարցը: Սակայն Թուրքիայի և Շվեդիայի միջև առկա որոշակի խնդիրների պատճառով Թուրքիան խոչընդոտեց Շվեդիայի անդամակցությանը: 
 

Placeholder
ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը արգելափակելու մեջ Շվեդիան մեղադրել է Թուրքիային