ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը
Քաղաքական
15:49 24/05/2023
Տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգնման պատճառով Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին ԱՄՆ հայտարարությունը միջամտություն է այլ պետությունների ներքին գործերին: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չի կարող լինել այլ որակավորում, քան միջամտությունը ինքնիշխան պետությունների ներքին գործերին: Սա օդային ճանապարհորդություն է այն երկրներից, որոնք աշխարհագրական առումով պարզապես հարևան չեն, պատմական համատեքստում մենք շատ բան ունենք: Եվ այստեղ Միացյալ Նահանգների գործողությունն ընդհանրապես անհասկանալի է: Չկա հիմնավոր բացատրություն, երևի թե ինչու է ԱՄՆ-ն հնարավոր համարում մեկնաբանել, թե ինչի շուրջ են պայմանավորվում երկու ինքնիշխան պետությունները»,-ճեպազրույցում ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հնարավոր է համարում վրացական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, եթե վերսկսի Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները։

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը