«Եթե Էրդողանը վերընտրվի, Թուրքիային խորը տնտեսական ճգնաժամ է սպասվում»
Քաղաքական
16:40 25/05/2023
Տարածաշրջան

«Եթե Էրդողանը վերընտրվի, Թուրքիային խորը տնտեսական ճգնաժամ է սպասվում»

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը մասնակցել է «Halk TV»-ի «Նոր մի առավոտ» հեռուստահաղորդմանը, որտեղ  գնահատականներ է տվել Թուրքիայի տնտեսական վիճակի վրաբերյալ:

Մասնավորապես, ինչպես փոխանցում է Էրմենիհաբերն, ըստ Բաբաջանի՝ եթե երկրի նախագահ, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության առաջնորդ և նախագահական ընտրություններում «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մնա իշխանության, տնտեսությանը խորը ճգնաժամ է սպասում։

«Վատից էլ վատը կա…վաղը կսկսվեն էլեկտրաէներգիայի մատակարարման կասեցումները և հեղուկ վառելիքի հերթերը։ Մեր գումարով բենզին չենք կարողանա գնել, բժիշկները դեղատներում անհրաժեշտ դեղերը չեն կարողանա գտնել»,- ասել է թուրք քաղաքական գործիչը, հավելելով, որ Թուրքիան նախկինում այսչափ չէր խորտակվել:
 

Placeholder
«Եթե Էրդողանը վերընտրվի, Թուրքիային խորը տնտեսական ճգնաժամ է սպասվում»