396,6 մլն դրամ հատկացվեց 42 կրթական հաստատության նախագածանախահաշվարկային ծառայություններ գնելու համար
Կրթություն, գիտություն
11:59 25/05/2023
Հայաստան

396,6 մլն դրամ հատկացվեց 42 կրթական հաստատության նախագածանախահաշվարկային ծառայություններ գնելու համար

«Աշխատանքների արդյունքում մենք կունենանք 20 կրթահամալիր՝ Արագածոտն Արմավիր և Գեղարքունիք մարզերում, ինչպես նաև կիրականացվի 22 նոր դպրոցի կառուցման աշխատանքներ և այս նախագծով իրականացվելու է անհրաժեշտ նախագածանախահաշվարկային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերում»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով 2023 թ բյուջեից վերաբաշխման հերթական նախագիծը

Որաշմամաբ ԿԳՄՍ-ի բյուջեում վերաբաշխման արդյունքում 396 մլն 600 հզր դրամ հատկացվեց Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կրթական հաստատությունների կառուցման նախագծամ համար:

«Այս նախագծով մենք իրականացնելու ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար միջոցների հատկացումը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ըստ Անդրեասյանի, արդյունքում 30 հազարից ավել աշակերտ ունեցող 42 հաստատություն Արագածոտնում, Արմավիրում և Գեղարքունիքում կունենան ամբողջովին նոր, պայմաններին բավարարող և արդիական գույքով հագեցված կրթահամալիրներ և դպրոցներ, իսկ Ալագյազի դպրոցը վերանորոգելու փոխարեն նորը կկառուցեն:
 

Placeholder
396,6 մլն դրամ հատկացվեց 42 կրթական հաստատության նախագածանախահաշվարկային ծառայություններ գնելու համար