Մինչև 2025 թ. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կկրճատվի 300 աշխատակից. ՀԾԿՀ-ի անդամի ՔՊ-ի թեկնածու
Տնտեսություն
16:57 25/05/2023
Հայաստան

Մինչև 2025 թ. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կկրճատվի 300 աշխատակից. ՀԾԿՀ-ի անդամի ՔՊ-ի թեկնածու

ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի(ՀԾԿՀ) անդամի թեկնածու է առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկանծությունը:

Ներկայացնելով թեկնածուին ՝ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, հայտնեց որ Աղինյանը 2000 թվականից աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, 1015 թվականին հասել է Մոնիթորինգի և զարգացման ծրագերի վարչության պետի պաշտոնը:

Վարդանյանի ներկայացմամբ՝ 2019 թվականի մայիսի 30-ին ԱԺ-ն  Սերգեյ Աղինյանին ընտրել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, այդ պաշտոնում էլ աշխատում է մինչ օրս:

Սերգեյ Աղինյանն իր խոսքում հյատնեց, որ խթանների վրա հիմնված մեխանիզմ է ներդրվել ծառայությունների սակագների կարգավորման համար,  որն իրենից ենթադրում է կարգավորվող ընկերության կողմից ծախսերի կրճատման արդյունքները որոշակի ժամկետով ընկերությունում թողնելու և այդ ժամկետի ավարտից հետո նոր այն սակագներից նվազեցնելու մեխանիզմ:

«2022 թվականին այս մեխանիզմը ներդրվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: 2025 թվականին կամփոփվի առաջին փուլը՝ արդյունքում աշխատակիցների թիվը կկրճատվի 300-ով, ծախսերը՝ 10%-ով, իսկ կորուստները՝ 1.17 տոկոսային կետով կամ 23 %-ով: Այս մեխանիզմը հետզհետե կներդրվի նաև սակագնային մեխանիզմ ունեցող այլ ընկերություններում»,-հայտնեց Աղինյանը:
 

Placeholder
Մինչև 2025 թ. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կկրճատվի 300 աշխատակից. ՀԾԿՀ-ի անդամի ՔՊ-ի թեկնածու