2022-ին Հայաստանում Ռուսաստանից աշխատանքային միգրանտների թիվն աճել է 272%-ով
Հասարակություն
11:17 25/05/2023
Հայաստան

2022-ին Հայաստանում Ռուսաստանից աշխատանքային միգրանտների թիվն աճել է 272%-ով

2022 թվականին Հայաստան և Ղազախստան ժամանած ռուս աշխատանքային միգրանտների թիվը զգալիորեն աճել է։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան:

Նա ընդգծել է, որ ԵՏՀ-ն վիճակագրություն է վարում միայն այն միգրանտների վերաբերյալ, որոնք տեղափոխվում են բացառապես աշխատանքային նպատակներով:

Այսպիսով, ըստ նրա, ռուսաստանցի աշխատանքային միգրանտների թիվը Հայաստանում մեկ տարվա ընթացքում աճել է 272%-ով։ Աճել է նաև ՌԴ-ից աշխատանքային միգրանտների թիվը Ղազախստանում՝ 70%-ով։

Օմուրբեկովան միաժամանակ նշել է, որ նախորդ տարի Բելառուսում և Ղրղզստանում նման միտում չի նկատվել։

Placeholder
2022-ին Հայաստանում Ռուսաստանից աշխատանքային միգրանտների թիվն աճել է 272%-ով