Նախատեսվում է դեղագործական ոլորտի ադրտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի. Վահան Քերոբյան
Տնտեսություն
11:29 25/05/2023
Հայաստան

Նախատեսվում է դեղագործական ոլորտի ադրտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի. Վահան Քերոբյան

«2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011 թվականի նկատմամբ կազմել է 2.8 անգամ, իսկ արտահանման ծավալները աճել են ավելի քան 2 անգամ»,-կառավարության նիստում, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ ոլորտն ունի զարգացման զգալի ներուժ:
Նախարարը ներկայացրեց Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը

Քերոբյանը հյատնեց, որ ծրագրի հիմնական նպատակը դեղագործական արդյունաբերության շարունակական զարգացումն է, դեղորայքային ինքնաբավության մակարդակի բարձրացումը, ինչին կարելի է հասնել տեղական դեղերի արտադրության և արատահանման աճի, ներքին շուկայում տեղական դեղերի մասնաբաժնի ավելացման և արտադրողականության բարձրացման շնորհիվ:

Ըստ նրա՝ ծրագրով նախատեսվել են միջոցառումներներ և դրանց իրականացման գործիքներ, օերնսդրական բարեփոխումներ, կադրային և տեխնիկական համալրումը:

«Ծրագրով նախատեսվում է դեղագործական ոլորտի ադրտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի, 2022 թվականին նույն ցուցանիշը կազմել է 10 մլրդ դրամ, արտահանման ծավալները 25 մլրդ դրամի, որը 2022 թվականից մոտ 5 անգամ ավել կլինի, աշխատողների թվաքանակը հասցնել 1500 մարդում: Այս ծրագրի լրացուցիչ բյուջեն կազմելու է 2.5 մլրդ դրամ, բայց պետք է նշել, որ որոշ միջոցառումներ արդեն կատարվել է գործող ծրագրերի շրջանակներում»,-հայտնեց Քերոբյանը:

Placeholder
Նախատեսվում է դեղագործական ոլորտի ադրտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի. Վահան Քերոբյան