Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12․2%-ով
Տնտեսություն
16:17 25/05/2023

Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12․2%-ով։ Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ կազմել է 3․4%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝  ապրիլի համեմատ՝ 12․1%:

Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեից, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023թ-ի հունվար-ապրիլին աճել է 2․4%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 0․8%-ով:

Առևտրաշրջանառությունն այս տարվա չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23․2%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 22․2%-ով, շինարարությունը՝ 16.8%-ով, սպառողական գներն էլ՝ 6․2%-ով:

Ինչ  վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրությանը, ապա հունվար-ապրիլին այն նվազել է 3․3%-ով։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 99․4%-ով,  ընդ որում`արտահանումն ավելացել է 2․1 անգամ, իսկ ներմուծումը՝ 93․9%-ով:
 

Placeholder
Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12․2%-ով