Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Վրաստան
Քաղաքական
13:33 26/05/2023
Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Վրաստան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Վրաստան իր վրացի գործընկեր Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հասանովը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ կայանալիք զորահանդեսին։

Նշենք, որ Վրաստանի Անկախության օրվան նվիրված մի շարք միջոցառումների մասնակցում է նաև  Հեյդար Ալիեւի անվան ռազմական ինստիտուտի զինվորական նվագախումբը ։

Placeholder
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Վրաստան