Թուրքիան Շվեդիային ՆԱՏՕ շուտափույթ մուտք գործելու հույսեր չի թողնում
Քաղաքական
12:16 26/05/2023
Աշխարհ

Թուրքիան Շվեդիային ՆԱՏՕ շուտափույթ մուտք գործելու հույսեր չի թողնում

Շվեդիայի կառավարությունը հույսեր չունի ամռանը ՆԱՏՕ-ին երկրի պաշտոնական անդամակցության  հարցում։ Արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը նախատեսել է մի քանի հանդիպումներ դաշինքի գործընկերների հետ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ՝ ճնշում գործադրելու Թուրքիայի և Հունգարիայի վրա, որոնք դեռ չեն վավերացրել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի հայտը: ՏԱՍՍ-ը գրում է, որ ուրբաթ հաղորդում է TT-ն։

«Առաջիկա շաբաթներն աներևակայելի կարևոր են լինելու»,-մեկնաբանել է Բիլստրյոմը։

Մոտ ժամանակներս Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա, Ռումինիա, Լեհաստան, Նիդեռլանդներ։

Հաջորդ շաբաթ Ստոկհոլմ կժամանի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որի հետ Բիլստրյոմն այնուհետ կմեկնի Օսլո, որտեղ տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը և երկկողմ հանդիպումների հնարավորություն կստեղծվի։ Բիլստրյոմը մտադիր է Օսլո գալու դեպքում բանակցություններ վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և պարզել Անկարայի դիրքորոշումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո շվեդական հայտի հաստատման հարցում։
 

Placeholder
Թուրքիան Շվեդիային ՆԱՏՕ շուտափույթ մուտք գործելու հույսեր չի թողնում