Մոսկվայի և Կիևի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե նրանք կարողանան խոսել միմյանց հետ. Հռոմի Պապ
Քաղաքական
17:30 26/05/2023
Աշխարհ

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե նրանք կարողանան խոսել միմյանց հետ. Հռոմի Պապ

Ուկրաինայի հակամարտությունում խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Մոսկվայի և Կիևի միջև շփման միջոցով:  Այս մասին ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հռոմի պապը ներկա հակամարտությունն անվանել է քաղաքական խնդիր։ «Խաղաղության կարելի է հասնել այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան կարողանան խոսել միմյանց հետ կամ մեկ ուրիշի միջոցով», - ասել է նա:

Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման հարցում Վատիկանի միջնորդությունից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարվելուն, Հռոմի պապը նշել է, որ «նրանց թիկունքում կանգնած են ամբողջ Եվրոպան և ԱՄՆ-ը»:

Placeholder
Մոսկվայի և Կիևի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե նրանք կարողանան խոսել միմյանց հետ. Հռոմի Պապ