Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերբիան հաստատում է իր բանակի հրատապ առաջխաղացումը դեպի Կոսովոյի հետ սահման
Սերբիայի պաշտպանության նախարարը հաստատել է բանակի հրատապ առաջխաղացումը դեպի Կոսովոյի հետ վարչական սահման։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կոսովոյի առցանց պորտալը հայտնել է, որ այսօր սերբերը բողոքի ցույցերի են հավաքվել Հյուսիսային Կոսովոյի Լեպոսավիչ, Զուբին Պոտոկ և Զվեցանի քաղաքապետարանների շենքերի մոտ։ Նշվում է, որ մարդիկ չեն ցանկացել թույլ տալ Կոսովոյի ալբանացի անվտանգության ուժերին ու պաշտոնյաներին այնտեղ մուտքը։ Իր հերթին, ինքնահռչակ հանրապետության ոստիկանները նրանց դեմ արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Լեպոսավիչում հեռախոսային կապը խափանվել է, իսկ հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայում օդային հարվածի ազդանշաններ են հնչել։