Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ
Քաղաքական
20:04 26/05/2023
Տարածաշրջան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանաթյունը, որում ասվում է․

«Սրտանց շնորհավորում ենք եղբայրական Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ։ Վստահ ենք, որ մեր երկրների միջև սերտ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»։

Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական ​​անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։

Placeholder
Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ