Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները հավաքվել են Ստամբուլում երկրի իշխող կուսակցության գրասենյակի մոտ և բարձրաձայն տոնում են իրենց թեկնածուի հաղթանակը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Էրդողանը գլխավորում է ընտրությունները՝ ձայների ավելի քան 98%-ի հաշվարկից հետո հավաքելով ձայների 52%-ը։
Էրդողանի հազարավոր համախոհներ հավաքվել են նաև Անկարայում նախագահական նստավայրի դիմաց:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հարգելի պարոն Էրդողան, հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- նշված է ուղերձում, որը հրապարակված է Կրեմլի կայքում։