Քըլըչդարօղլուն անցած ընտրություններն անարդար է անվանել
Քաղաքական
23:40 28/05/2023
Տարածաշրջան

Քըլըչդարօղլուն անցած ընտրություններն անարդար է անվանել

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո իր առաջին ելույթում, որում, ըստ նախնական տվյալների, պարտվել է, հայտարարել է վերջին տարիներին «ամենաանարդար» ընտրական գործընթացի մասին և խոստացել շարունակել պայքարը ժողովրդավարության համար, գրում է «Ռիա Նովոստի»-ին»։

«Մենք վերապրել ենք վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթացը», - հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում:

Իր խոսքում նա ուղիղ չի ասել՝ ընդունում է իր պարտությունը, թե վիճարկելու է քվեարկության արդյունքները։

Նշվում է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախնական տվյալներով հավաքել է  ձայների 52,09%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,91%-ը՝ քվեատուփերի ավելի քան 99%-ի քվեաթերթիկները մշակելուց հետո։ ԿԸՀ-ն դեռ վերջնական արդյունքներ չի հրապարակել։
 

Placeholder
Քըլըչդարօղլուն անցած ընտրություններն անարդար է անվանել