«Հայաստանը կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց  ԵԱՏՄ շուկա»
Տնտեսություն
15:44 29/05/2023
Տարածաշրջան

«Հայաստանը կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա»

Կենցաղային տեխնիկա արտադրող «Թաքսազան» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ «Թաքսազան» ընկերության արտադրած կենցաղային տեխնիկան արտահանվում է Հայաստան, Ադրբեջան, Իրաք և Աֆղանստան։

ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սաիդ Աշրաֆին ասել է. «Մեր արտադրած ապրանքները կարող են մրցակցել արտասահմանյան նմանատիպ ապրանքների հետ: Դրանք նաև ավելի էժան են»: 

Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանի երեք միլիոնանոց շուկան առևտրի համար շատ լավ կարողություններ ունի, և  կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց  ԵԱՏՄ շուկա  (Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան և Հայաստան):

Հայաստանը կարող է նաև հարթակ հանդիսանալ Իրանից Եվրոպա արտահանման համար, քանի որ այդ երկիրը 1000-ից ավելի ապրանքների համար օգտվում է ԵՄ արտոնյալ սակագնային արտոնություններից:
 

Placeholder
«Հայաստանը կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա»