Կիևից հայտնում են, որ «ուղղակի առնչություն» չունեն Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ
Քաղաքական
12:40 30/05/2023
Աշխարհ

Կիևից հայտնում են, որ «ուղղակի առնչություն» չունեն Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ

Ուկրաինան «ուղղակի առնչություն» չունի Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների հետ: ՏԱՍՍ-ը հատնում է, որ ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Իհարկե, մենք ուղղակի կապ չունենք հարձակումների հետ»,-ասել է նա։

Երեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվան և Մոսկվայի շրջանը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Արդյունքում մի քանի շինություններ աննշան վնասվել են, ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Իշխանությունների տվյալներով՝ տուժածներ չկան, տների մի քանի մուտքերի բնակիչներ տարհանվել են, մինչ շտապօգնության ծառայություններն աշխատում էին։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է ինքնաթիռի տիպի ութ անօդաչու թռչող սարք։

Placeholder
Կիևից հայտնում են, որ «ուղղակի առնչություն» չունեն Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ