«Փարիզ-2024»-ն՝ առանց պլաստիկի
Աշխարհում
16:18 30/05/2023
Աշխարհ

«Փարիզ-2024»-ն՝ առանց պլաստիկի

Փարիզը նախատեսում է  2024թ. կայանալիք ամառային օլիմպիական  խաղերի ընթացքում  արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։

Ելույթ ունենալով  աղտոտման  դեմ պայքարի միջազգային ֆորումում, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ քաղաքը ցանկանում է օլիմպիական խաղերը դարձնել առաջին խոշոր իրադարձությունն՝ առանց  պլաստիկի, գրում է ՀԱՕԿ-ը։

Թափոնները  շարունակում  են մնալ գլոբալ  խնդիր, քանի որ ամեն տարի 14,000 կաթնասուն և 1,4 միլիոն ծովային թռչուն սատկում է պլաստիկի պատճառով:

Խաղերի ժամանակ մարզասերները և այցելուները կարող են մրցավայր մտնել  առանց պլաստիկ շշերի: Coca-Cola-ն, որպես օլիմպիական խաղերի գործընկեր,  խոստացել է արտադրել բազմակի օգտագործման ապակյա շշեր: 

Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Փարիզ 2024»-ը գնահատում են «Սպորտը բնության համար» ծրագիրը, որպեսզի  նպաստեն բնության վերականգնմանն ու պաշտպանությանը:

Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի,  ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է  80 տոկոսով կրճատել պլաստիկի գործածությունը:


 

Placeholder
«Փարիզ-2024»-ն՝ առանց պլաստիկի