Իրանը ծովագնացության ոլորտում աշխարհի 5 առաջատար երկրների ցանկում է
Տարածաշրջան
10:19 31/05/2023
Տարածաշրջան

Իրանը ծովագնացության ոլորտում աշխարհի 5 առաջատար երկրների ցանկում է

ԻԻՀ ՌԾՈՒ հարավային նավատորմի փոխհրամանատարը հայտարարել է որ ծովագնացության ոլորտում Իրանն աշխարհի հինգ առաջատար երկրների թվում է:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ծովակալ Ջալիլ Մողադդամն ասել է. «Իրանի ռազմածովային ուժերի նավատորմի գործունեության ընդլայնման և միջազգային նավագնացության զարգանալու անհրաժեշտության մասին ԻԻՀ գերագույն առաջնորդի շեշտադրումների շնորհիվ, այսօր մեր երկիրը ներառվել է աշխարհի լավագույն ռազմածովային ուժերն ունեցող 5 տերությունների շարքում»: 

Նշելով, որ Իրանն ունի 3 հազար կմ ծովային սահման, Մողադդամը հավելել է. «Ութ ամիս տևած աշխատանքների արդյունքում, իրանցի երիտասարդները կառուցեցին «Դենա» նավակործանը, որը բաղկացած է 1 միլիոն  400 հազար կտորից և աշխարհին զարմացրել է իր մեծությամբ, հզորությամբ, տեխնիկական հագեցվածությամբ ու կառույցով»:

Սույն թվականի մայիսի 21-ին Իրանի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը, 8 ամիս նավարկելուց և Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով 65000 կիլոմետր անցնելուց հետո, վերադարձել է Իրան:

Placeholder
Իրանը ծովագնացության ոլորտում աշխարհի 5 առաջատար երկրների ցանկում է