Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունն անվճար է բոլորի համար
Հասարակություն
16:36 31/05/2023
Հայաստան

Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունն անվճար է բոլորի համար

Առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելը դադարեցնելու թեժ գծի միջոցով առավել հաճախ հնչած հարցերը.

.Ո՞վ է նստած հեռախոսային գծի այն կողմում:
Հոգեբան-խորհրդատու, ով վերապատրաստվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և  միջազգային ուղեցույցներին համապատասխան:

. Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ այս ծառայության համար:
Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար:

.Արդյո՞ք այս ծառայությունը գաղտնի է:
Մեր համակարգը տեխնիկապես նախագծված է ապահովելու Ձեր զանգի գաղտնիությունը: Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունը ԳԱՂՏՆԻ է:

.Ինչքա՞ն ժամանակ կտևի խորհրդատվությունը:
Յուրաքանչյուր զանգը կարող է տևել առավելագույնը 20 րոպե: Նախատեսվում է իրականացնել 5-6 զանգ` ըստ Ձեր ցանկության և կարիքների:

.Ո՞ր ժամերին է աշխատում «թեժ գիծը»:
«Թեժ գիծ»-ն աշխատանքային օրերին աշխատում է  ժամը 9:00-18:00-ն, իսկ աշխատանքային ժամերից դուրս զանգերը համակարգի կողմից կգրանցվեն և խորհրդատուն Ձեզ հետ հետադարձ կապ կհաստատի:

.Արդյո՞ք ինձ կօգնեն, եթե ես չեմ ցանկանում թողներ ծխելը:
Խորհրդատուները Ձեզ կօգնեն վերանայել Ձեր վարքագիծը և կխրախուսեն դադարեցնել ծխելը:

Placeholder
Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունն անվճար է բոլորի համար