«Հրապարակ». Որն է դատարվոր Սերգեյ Մարաբյանի՝ խոշորացույցի տակ հայտնվելու պատճառը
Օրվա մամուլ
08:53 01/06/2023
Հայաստան

«Հրապարակ». Որն է դատարվոր Սերգեյ Մարաբյանի՝ խոշորացույցի տակ հայտնվելու պատճառը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում, կարելի է ասել՝ չի մարսում, որ առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանքից ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ քովիդի չարաշահումների հետ կապված քրգործի շրջանակներում նա ձերբակալվեց, ապա 2 ամիս անց ազատ արձակվեց և վերադարձավ իր պաշտոնին։ Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բավարարեց Սիմոնյանի պաշտպանների բողոքը և կալանքը վերացրեց, քանի որ, ըստ վճռի, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմն անգամ հաղթահարված չէր։

Մեր աղբյուրները հայտնում են, որ Սիմոնյանի կալանքը չեղարկելու որոշում կայացրած դատավոր Մարաբյանը հայտնվել է խոշորացույցի տակ, կասկածներ ունեն, որ նա ներքաշված է կոռուպցիոն գործարքի մեջ, մինչդեռ համակարգում Մարաբյանն անկախ և մաքուր դատավորի համարում ունի: Նա այն խմբի մեջ է, ում, ասում են, հնարավոր չէ պատվեր տալ:

Հիշեցնենք, որ դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա 2021-ին կարգապահական վարույթ էր հարուցվել՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխելու համար։ Կարծիք կա, որ այդ գործը նորից քննության առարկա կդարձնեն: Պատահական չէ, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Արսեն Թորոսյանը, ով քովիդի ժամանակ ղեկավարել է առողջապահության ոլորտը, պետք է հարցաքննվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». Որն է դատարվոր Սերգեյ Մարաբյանի՝ խոշորացույցի տակ հայտնվելու պատճառը