«Հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել իշխանություններին»
Քաղաքական
15:18 02/06/2023
Հայաստան

«Հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել իշխանություններին»

«Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ թելադրված իշխանական օրակարգով անընդհատ քննարկման առարկա է դառնում Ադրբեջանին անկլավների, հայկական գյուղերի վերադարձի հարցը, իսկ շրջափակման մեջ գտնվող արցախահայերի ճակատագրի հարցը երկրորդ պլան է մղվել»,- այս մասին «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ քարոզչական իջոցներով իշխանությունները փորձեն հանրության մեջ ամրատավորել այն գիտակցությունը, թե Արցախի հարցն այլևս փակված է, և Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է Արցախի տարածքը։

«Երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայաստանի կադաստրի թղթի մասին, դա խիստ վիրավորական է յուրաքանչյուր բանական և գիտակից մարդու համար։ Մենք ականատես ենք եղել մեր անկախ պետականության ստեղծմանը և կարծում եմ, որ մեր այդ պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է։ 

Այս 30 տարիների ընթացքում, և արցախյան պատերազմի ընթացքում մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով։ Ու այսօր վիճարկել այդ հայրենիքի սահմանների  լինել կամ չլինելու հարցը, ինձ համար դավաճանություն է»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։ 

Նրա խոսքերով՝ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժանանակ» օրաթերթի համար եղել է տաղանդավոր խմբագիր, սակայն հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով ու ճաշակով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել գործող իշխանություններին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Placeholder
«Հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել իշխանություններին»