Windows-ին զրկել են հանրահայտ ֆունկցիայից
Կրթություն, գիտություն
17:54 03/06/2023
Աշխարհ

Windows-ին զրկել են հանրահայտ ֆունկցիայից

Ամերիկյան Microsoft ընկերությունը դադարեցնում է Windows օպերացիոն համակարգերում հանրահայտ գործառույթի՝ ձայնային օգնական Cortana-ի աջակցությունը։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հայտնում է XDA Developers-ը՝ հղում կատարելով կորպորացիայի կայքում նշված տվյալներին։

«Microsoft-ն այլևս չի պահի Cortana-ին Windows-ում որպես ինքնուրույն հավելված՝ սկսած 2023 թվականի վերջից»,-ասվում է գրառման մեջ։ Պորտալի տվյալներով՝ որոշման վրա ազդել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված ՕՀ-ում նոր գործառույթի ի հայտ գալը։

May Build կոնֆերանսի ժամանակ Ռեդմոնդում գտնվող ընկերությունը հայտարարեց նոր Windows Copilot գործիքի մասին, որը տեղադրվելու է ՕՀ-ի ներսում՝ առաջադրանքների տողում և օգտագործելու AI-ն՝ օգտատերերին օգնելու համար:

Microsoft-ը վստահեցրել է, որ նոր օգնականը կկարողանա ամփոփել օրը՝ հիմնվելով օգտատիրոջ գործողությունների վերլուծության վրա, վերաշարադրել տեքստերը, առաջարկել գործողություններ օգտվողին և կարգավորել համակարգչի կարգավորումները:
 

Placeholder
Windows-ին զրկել են հանրահայտ ֆունկցիայից