Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ
Քաղաքական
19:42 03/06/2023
Տարածաշրջան

Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես են Էրդողանն ու տիկինը ողջունում առաջին շարքում նստած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու տիկնոջը, ապա բարևում է անմիջապես Ալիևի թիկունքում՝ երկրորդ շարքում նստած Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Անկարայում է՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Արարողությանը ներկա է եղել մոտ 20 նախագահ և վարչապետ։

Placeholder
Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ