41-ամյա Իբրահիմովիչն ասել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել
Աշխարհում
18:45 03/06/2023
Աշխարհ

41-ամյա Իբրահիմովիչն ասել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի մտածում իր պրոֆեսիոնալ կարիերայի՝ մոտալուտ ավարտի մասին: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին նա հայտնել է  La Gazzetta dello Sport-ի ։

2023 թվականի հոկտեմբերին հարձակվողը կդառնա 42 տարեկան։

«Ես հրաժարվողներից չեմ: Կարևոր է, որ դուք վայելեք այն, ինչ անում եք։ Կարծում եմ, որ դեռ ավելին ունեմ տալու: Չեմ մտածում ֆուտբոլից հեռանալու մասին. Ես լավ եմ: Ես ինձ թույլ չեմ տա հանգստանալ, չափազանց ուժեղ եմ իմ գլխում, ամեն անգամ վերադառնալիս ինձ սուպերմեն եմ զգում»,-ասել է ֆուտբոլիստը։

Իբրահիմովիչը Շվեդիայի ամենահայտնի ֆուտբոլիստն է։ Ներկայումս հարձակվողը հանդես է գալիս իտալական «Միլանում»։ Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է չորս հանդիպման, որոնցում կարողացել է մեկ գոլի հեղինակ դառնալ։
 

Placeholder
41-ամյա Իբրահիմովիչն ասել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել