Ռուսական գազային հանգույցի նախագիծը տարեկան 30-35 մլրդ դոլար եկամուտ կարող է բերել Թուրքիային
Տնտեսություն
16:34 03/06/2023
Աշխարհ

Ռուսական գազային հանգույցի նախագիծը տարեկան 30-35 մլրդ դոլար եկամուտ կարող է բերել Թուրքիային

Ռուսասական «գազային հանգույց» ստեղծելու նախագիծը, որն առաջարկվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից, կարող է Անկարային լրացուցիչ 30-35 միլիարդ դոլարի չափով եկամուտներ բերել, բացի այդ, այս նախագծի շնորհիվ երկիրը կկարողանա հավաքել սեփական եկամուտները և ձեռք բերել հեղինակություն համաշխարհային էներգետիկ շուկայում: «Գազետա ռու»-ն գրում է, որ  տնտեսագետ, պրոֆեսոր Սեյֆեթին Էրդողանի խոսքերը մեջբերում է տեղական թուրքական թերթը։

Նախագծի մյուս առավելությունը Թուրքիայի համար կլինի բնական ռեսուրսները, ներառյալ նավթն ու գազը, ավելի լավ գներով գնելու հնարավորությունը։

«Բացի այդ, դրա իրականացման շնորհիվ կմեծանա նաև երկրի դիվանագիտական նշանակությունը միջազգային ասպարեզում»,-պարզաբանել է վերլուծաբանը։

«Եթե Թուրքիան դառնա էներգետիկ կենտրոն, ապա նրա դիվանագիտական հզորությունը զգալիորեն կաճի։ Բացի այդ, Թուրքիան հնարավորություն կունենա բնական գազ ու նավթ ստանալ ավելի լավ գներով, լուրջ եկամուտներ կստանան։ Թուրքիան կարող է ստանալ 30-35 միլիարդ դոլար ընդհանուր եկամուտ»,-եզրափակել է Էրդողանը։
 

Placeholder
Ռուսական գազային հանգույցի նախագիծը տարեկան 30-35 մլրդ դոլար եկամուտ կարող է բերել Թուրքիային