Իսպանիայի վարչապետը ֆեյք է համարում տարածված լուրը, թե նա առաջադրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին
Քաղաքական
17:20 05/06/2023
Աշխարհ

Իսպանիայի վարչապետը ֆեյք է համարում տարածված լուրը, թե նա առաջադրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի օրը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե ինքը հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։

Ինչպես հայտարարել է իսպանական թագավորության վարչապետը մամուլի ասուլիսում, «սա հերթական թեյքն է, որը շրջանառվում է այս շաբաթների ընթացքում»։

Մայիսի վերջին «20minutos» թերթը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն կսպասի Իսպանիայում հուլիսի 23-ին նշանակված արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ որոշելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդին։ պաչբերականի տվյալներով՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի միջանցքներում Սանչեսի անունը շարունակում են հնչել՝ որպես ներկայիս գլխավոր քարտուղարի հնարավոր փոխարինողի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կարող են հավակնել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, Էստոնիայի վարչապետներ Կայա Կալլասը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
 

Placeholder
Իսպանիայի վարչապետը ֆեյք է համարում տարածված լուրը, թե նա առաջադրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին