Ուլյանովսկում ալկոհոլային խմիչքի թունավորումից մահացածների թիվը հասել է 18-ի
Աշխարհում
13:00 06/06/2023
Աշխարհ

Ուլյանովսկում ալկոհոլային խմիչքի թունավորումից մահացածների թիվը հասել է 18-ի

Ուլյանովսկի մարզում տնայնագործական ալկոհոլային խմիչքի թունավորումից մահացածների թիվը հասել է 18-ի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։

«Հունիսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մարզում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքից թունավորման 51 դեպք, թունավորումը ծանր է, բժիշկները պայքարում են յուրաքանչյուր հիվանդի կյանքի համար։ 18 դեպքում թունավորումը հանգեցրել է մահվան»,- ասվում է հաղորդագրությունում։

Հունիսի 5-ին հայտնի է դարձել Ռուսաստանի մի քանի շրջաններում ՌԴ Ուլյանովսկի մարզում սիդրի (մրգահատապտղային թույլ՝ ալկոհոլային գինի) զանգվածային թունավորման մասին։

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հանձնարարել է դեպարտամենտի տարածքային ստորաբաժանումներին բացահայտել և առգրավել «Միստր Սիդեր» արտադրանքը ողջ երկրում:
Նշվում է, որ հարցուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել մի ձեռնարկատեր, ով զբաղվում է ալկոհոլային արտադրանքի մատակարարմամբ.
 

Placeholder
Ուլյանովսկում ալկոհոլային խմիչքի թունավորումից մահացածների թիվը հասել է 18-ի