Ոռոգման ջրի դիմաց պետք է 6.8 մլրդ դրամ հավաքագրում լիներ, բայց գանձվել է 4.6 մլրդ. Սերգեյ Բագրատյան
Տնտեսություն
13:50 06/06/2023
Հայաստան

Ոռոգման ջրի դիմաց պետք է 6.8 մլրդ դրամ հավաքագրում լիներ, բայց գանձվել է 4.6 մլրդ. Սերգեյ Բագրատյան

«Ամեն տարի ջրային ոլորտում պետությունը 8-9 մլրդ դրամ վնաս է կրում:Դուք ասացիք, որ 15 ՋՕ ընկերություն 2022 թ-ին 609 մ³ ջուր են մատակարարել և նշեցիք, որ հավաքագրվել է 4.6 մլրդ դրամ գումար»,-ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին դիմեց ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը:

Ըստ Բագրատյանի կատարած հաշվարկի, եթե ոռոգման ջրի գինը 11 դրամ է, ապա 609 մլրդ մ³-ի դեպքում պետք է  6.8 մլրդ դրամ հավաքագրում լիներ, բայց կա 4.6 մլրդ դրամ, շուրջ 50% պակաս:

«Հավաքագրման մասով, երբ ասում եք 4.6 մլրդ է, բայց պետք է լինի 6.8 միլիարդ, ճիշտ եք գնահատականներում, ցավոք, մենք որպես ամենալավ ցուցանիշ ասում ենք հավաքագրումը 4.6 մլրդ դրամ է, չենք կարողանում ասել, որ մենք հասել ենք 6.6 մլրդ դրամին»,-պատասխանեց Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ աճ կա, քանի որ մինչև 4.6 մլրդ հավաքագրելը նախորդ ցուցանիշը եղել էր 4.2 մլրդ և այդպես շարունակ, իսկ բարելավման հասել են «Սկադա» համակարգերի տեղադրման, ՋՕ ընկերությունների աշխատանքների կազմակերնպման և վարչական լծակների միջոցով:

«Բայց մյուս կողմից, ամբողջական խնդրի լուծումը, կարճ լուծումներ չի ենթադրում, քանի որ մեր տնտեսության ցանցան ամբողջությամբ հողային է և՝ հին տեխնոլոգիաներով: Վճարումները վատ են եղել վերջին հարյուրամյակում, քանի որ մեր գյուղերում հողային առուներով ջրամատակարարում է իրականացվում»,-ասաց Տերտերյանը և հավելեց, որ ջրամատակարարման կառուցվածքն է փոխվել, եթե Արարատյան դաշտում Խորհրդային տարիներին 15-20 սուբյեկտի էին ջրամատակարարում ապահովում, ապա ներկայում սուբյեկտները մի քանի հարյուր հազար են:

Placeholder
Ոռոգման ջրի դիմաց պետք է 6.8 մլրդ դրամ հավաքագրում լիներ, բայց գանձվել է 4.6 մլրդ. Սերգեյ Բագրատյան