Կրակովում կմեկնարկի Եվրոպական ամառային երրորդ խաղերը
Սպորտ
20:11 07/06/2023
Աշխարհ

Կրակովում կմեկնարկի Եվրոպական ամառային երրորդ խաղերը

Հունիսի 21-ին Կրակովում կմեկնարկի Եվրոպական ամառային երրորդ խաղերը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Մրցումները հեռարձակելու համար համաձայնագիր է ձեռք  բերվել աշխարհի 50 երկրների հեռուստակայանների հետ: Ցանկը կարող է ընդլայնվել, քանի որ բանակցությունները շահագրգիռ  կազմակերպությունների հետ դեռ ընթանում են:

Միջոցառման ընթացքին կհետևեն ոչ միայն եվրոպական երկրներում, այլև՝  Հարավային Ամերիկայում:

Եվրոպական խաղերի հեռուստատեսային ազդանշանի արտադրողը Եվրոպական հեռարձակողների միությունն է (EBU): Այս մասին համաձայնագիրը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (EOC) հետ կնքվել է  անցած ամառ, որի համաձայն EBU- ին  բացառիկ իրավունք է տրվել նաև  2027թ. նշանակված մարզահանդեսի համար:

Նշած գործընկերությունը մարզասերներին հնարավորություն կընձեռի  հետևելու Եվրոպայի սպորտի աստղերի ելույթներին: Հավելենք, որ շատ մարզիկներ հանդես կգան նաև  օլիմպիական խաղերում: 

Միջոցառմանը կմասնակցեն 48 երկրների  շուրջ  7000 մարզիկ-մարզուհիներ»:

Placeholder
Կրակովում կմեկնարկի Եվրոպական ամառային երրորդ խաղերը