«Հրապարակ». Հայաստանի բնակիչները «Wildberries»-ից ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին
Օրվա մամուլ
09:08 07/06/2023
Հայաստան

«Հրապարակ». Հայաստանի բնակիչները «Wildberries»-ից ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առևտրի կազմակերպությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի բնակիչների առևտրային նախասիրությունների մասին, որ Հայաստանի բնակիչներն ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին։ Ամենամեծ պահանջարկը վայելել են կանանց շրջազգեստները։ Պահանջարկն ավելացել է 6 անգամ։ 3 անգամ ավելացել է կոսմետիկ պարագաների պահանջարկը, 7 անգամ՝ սպորտային հագուստի և տոնական պարագաների։ Հայաստանցիներն ավելի ու ավելի հաճախ են առցանց ապրանքներ պատվիրում։

Մեծ թվով հայ կանայք սկսել են իրիկնային կորսետներ պատվիրել։ Մեծ պահանջարկ են վայելում բնական կաշվից ամառային սանդալները և դասական «լոդըչկաները»։ 5 անգամ աճել է սարաֆանների, 9 անգամ՝ պորտը բաց տոպերի, 4 անգամ՝ շորտերի պահանջարկը։ Հայերը սկսել են անգամ առցանց գրքեր պատվիրել, 3 անգամ աճել է սիրավեպերի պահանջարկը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Հայաստանի բնակիչները «Wildberries»-ից ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին